Պատվիրել Սեղան

Հյուրանոցներ

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոց

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի «ամենաերիտասարդ» անդամը` Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցը դռները բացել է 2012 թվականի Սեպտեմբերին և արդեն հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր այցելել են աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը: Նոր Թուֆենկյան հյուրանոցը տեղեկայված է Երևանի կենտրոնում` Հանրապետության և Բուզանդի փողոցների հատման կետում:

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն ունի 83 սենյակ, բար/հյուրասրահ, խորհրդատվությունների կենտրոն և ավանդական «Խարբերդ» ռեստորան, որն առաջարկում է բազմադարյա արևմտյան ու արևելյան խոհանոցների ճաշացանկ: «Խարբերդ» ռեստորանի ջերմ և հյուրընկալ միջավայրը հիանալի վայր է թոթափելու ծանր օրվա վերջում կուտակված հոգնածությունը և լիցքաթափվելու:

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի արտաքին ձևավորումը համահունչ է Երևանի 19-20-րդ դարերի ճարտարապետությանը: Գաղափարի հիմքում ընկած էր մի նոր կառույց կերտելու ցանկությունը, որը ներշնչված կլիներ Եվրոպական դասական և 20-րդ դարի հայկական ճարտարապետությամբ:

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի ձևավորումը հայտնի դիզայներների, ինչպիսիք են օրինակ աշխարհահռչակ ճարտարապետ և ինտերիերի ձևավորող Կլոդաղը, Ջեյմս Թուֆենկյանի և Հայաստանի առաջնակարգ ճարտարապետների համատեղ ջանքերի արդյունքն է:

Երևանյան այս նոր հյուրանոցի ներքին հարդարանքը ներկայացնում է մանրակրիտ մշակված դետալների, շքեղ կահավորանքի և ընդգծված քարային շեշտադրումների ամբողջություն` հիանալի կերպով արտահայտելով հայկական ավանդական ճարտարապետության թեմատիկան: Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բացառիկ հարմարավետություն և ջերմ ու սրտաբաց ընդունելություն:

Հասցե` Հանրապետության 48 /Վերնիսաժի հարևանությամբ/

 

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոց

 

 

Գետափնյա միջնադարյան ամրոց

Ավան Ձորագետ Հյուրանոցը գտնվում է Երևանից 160 կմ հյուսիս` Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքաների կես ճանապարհին: Թեպետ կառուցվել է 2004 թվականին (գլխավոր մասնաշենքը), սակայն Ավան Ձորագետ Հյուրանոցի արտաքին ձևավորումը արված է ավանդական ոգով և այցելուի մոտ տպավորիչ վերհուշներ ու զգաղոցություններ է առաջացնում միջնադարյան հայկական ամրոցների մասին: Կառույցը երեսապատված է բազալտով և ամբողջովին տոգորված է հայկական մշակույթով. ներքին բակը զարդարված է Խոյի քանդակով, որի ոտքերն ու կողերը նախշազարդված են հայկական բանահյուսության նկարներով, սրահի պատերն ու կամարաձև մուտքերը ձևավորված են հայկական գրերով: 

Ավան Ձորագետ Հյուրանոցը տեղեկայված է Դեբեդ գետի ափին` Կովկասյան լեռների անտառաշատ ու ժայռոտ փեշերին: Շրջակա բնաշխարհում զբոսնելուց, վանքերով ու հինավուրց կոթողներով հիանալուց, ձկնորսությամբ զբաղվելուց կամ պարզապես մոտակա գյուղերում շրջելուց զատ, Ավան Ձորագետ Հյուրանոցի հյուրերը հնարավորություն ունեն զմայլվելու Դեբեդ գետի վեհաշունչ տեսարաններով ու վայելելու հայկական հյուրասիրությունն ու լեռնաշխարհի անդորրը:

Ավան Ձորագետ Հյուրանոցն ունի բար ու հյուրասրահ և հյուրերը հնարավորություն ունեն ճաշելու ռեստորանի շքեղ միջավայրում կամ էլ բացօթյա ներքին բակում, որտեղից տեսարան է բացվում դեպի Դեբեդը: Ռեստորանի հայկական ու վրացական խոհանոցի խորտիկները լիովին կբավարարեն ամենանուրբ քիմքը:

 

Թուֆենկյան Ավան Մարագ Ծափաթաղ

Կատարյալ անդորր, հանգստավետություն և լիցքաթափում…

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցը կառուցված է Ծափաթաղ գյուղի գեղատեսիլ համայնապատկերին: Վերջինս Սևանա լճի ափին գտնվող փոքրիկ գյուղ է, որտեղ զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ և գտնվում է երևանից 126 կմ հյուսիս-արևելք: Հյուրանոցն ունի 34 սենյակ այդ թվում նաև ընդարձակ և շքեղ դյուպլեքսներ և լյուքս համարներ:

Ծափաթաղի ջերմ կլիման ստեղծում է հանգստի համար անհրաժեշտ հիանալի պայմաններ և հյուրերը հնարավորություն ունեն իրենց հագիստը վայելելու աշխարհի ամենաբաձրադիր լճերից մեկի ափին: Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցն առաջարկում է ժամանցի լայն հնարավորություններ, ինպիսիք են բիլիարդը, բացօթյա լողավազանը, տաք լոգարանն ու սաունան և սեղանի թենիսը: Հյուրանոցն իր հաճելի հյուրասրահով իդեալական վայր է հանգիստն անցկացնելու համար այստեղ հյուրերը կարող են վայելել զվարճանքի համար նախատեսված տարբեր հարմարությունները, ընկողմանել նստելու համար նախատեսված տարածքում, լիցքաթափվել բացօթյա լողավազանին կից հանգստի տարածքում կամ էլ անցկացնել երեկոն Հայաստանի ամենաաստղաշատ երկնքի տակ:

Հյուրանոցի ռեստորանը մասնագիտացած է Սևանա լճի թարմ ձկներով պատրաստված ճաշատեսակների պատրաստման մեջ: Բացօթյա բակի ճաշասրահից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Սևանաի լիճն ու շրջակա բնաշխարհը:

Եթե Ձեզ անհրաժեշտ է հարմարավետ վայր հանգիստն անցկացնելու համար, ապա Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցը կատարյալ ընտրություն է:

Հյուրանոցը գործում է սեզոնային հաճախականությամբ և բաց է Մայիսի 1-ից մինչև Հոկտեմբերի 1-ը:

 

Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիր

ԱՆԱՆՈՎ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ

Դիլիջանի իրական շունչը

Դեռևս 1800 ականներին հարյուրամյա Դիլիջանը հռչակված էր որպես ծաղկող մշակութային օջախ, առևտրային կենտրոն, որը հայտնի էր նաև իր խոհանոցով: Շրջակա բնաշխարհով գերված մեծահարուստները Թիֆլիսից, Բաքվից և այլ վայրերից հոսում էին դեպի Դիլիջան` ճանապարհ հարթելով քաղաքի միջազգային դիմագծի համար: 2004 թ.-ին Թուֆենկյանը սկսեց վերակառուցել քաղաքի պատմական թաղամասը (Շարամբեյանի փողոցը)` պահպանելով 19 դարի ճարտարապետությունը, ինչն այժմ կարող են տեսնել քաղաք եկող զբոսաշրջիկները: 19-րդ դարի Դիլիջանին հատուկ ոճով ձևավորված գեղեցիկ պատշգամբները ի ցույց են դնում քաղաքի դարերից եկող սերը փայտամշակման հանդեպ: Հին Դիլիջանում գտնվող «Եսայան» թանգարանը 19-րդ դարյա Դիլիջանին բնորոշ տան վերակառուցում է, որտեղ ցուցադրվում են տնային գործվածքների ու ձեռագործ աշխատանքների և տարածաշրջանային երաժշտական գործիքների հավաքածուներ:

ԹուֆենկյանԱնանովհյուրատունը Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Դիլիջանի ճոխ բնությունը, իսկ «Հին Դիլիջանի Հայկանուշ» ռեստորանի բարձր կամարապատ սրահը, ձեռքով պատրաստված անպաճույճ ջահերով և բարդ հորինվածքով ձեռագործ գորգերով զարդարված, կստեղծեն Դիլիջանին հատուկ ճաշասենյակային միջավայր:

Այցելուները,  քայլելով Հին Դիլիջանի փողոցներով, կզգան անցյալ դարաշրջանների մշակույթն ու շունչը: Մասնագիտացված արհեստանոցներում և ստուդիոներում վաճառվում են զարդեր, հագուստ, գորգեր, սպասք և փայտե փորագրությամբ գործեր և արվեստի ու արհեստի այլ նմուշներ, որոնք կյանք են ստացել Թուֆենկյանի` պատմական թաղամասին նոր շունչ տալուց հետո:

Հին Դիլիջան համալիրը առաջարկում է նաև Ձեր հանգիստն անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ պիկնիկի համար նախատեսված առանձին տարածքում: Հյուրանոցը կտրամադրի նաև խորովածի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ, ափսեներ ու բաժակներ: